Քենդալ Ջենները սեքսուալ հանդերձանքով ցուցադրել է բարեմասնությունները

Մոդելը բազմիցս է ասել, որ ավելի վաղ տարիքում նախանձել է Քիմին եւ այլ քույրերին

23-ամյա հայտնի մոդել Քենդալ Ջեններն իր Instagram-ում հետեւորդներին ու երկրպագուներին ուրախացրել է յուրահատուկ ու համարձակ կադրով։ Նա կերպարանք է ընդունել փետրավոր հանդերձանքով։

Հայտնի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ներկայացուցիչը կադրում կրում է թափանցիկ բոդի, որը մերկացրել է նրա բարեմասնությունները, այդ թվում այն մասը, ինչից ամաչում էր Քենդալը։ Մոդելը բազմիցս է ասել, որ ավելի վաղ տարիքում նախանձել է Քիմին եւ այլ քույրերին։

Մոդելի մեջքին հրեշտակի թեւեր էին փակցված, որոնք նրա կերպարն իրսկական ֆանտաստիկ էին դարձրել։ Նրա հիանալի կերպարի մասին խոսել են նաեւ հետեւորդները․ «Փոքրիկ, դու պարզապես ես բոլոր գովասանքներից», «Սա ամենահիանալին է, ինչ ես տեսել եմ», - հրապարակմանը կցի գրել են նրանք։