Ավտովթար Կոտայքի մարզում․ երկու վիրավորներից մեկը զորամասի հրամանատարի տեղակալ է

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Երեկ՝ օգոտսոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում ՝ կամրջի վրա, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ 66-ամյա Մայիս Ա.-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Արթուր Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Մայիս Ա.-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչներ, 37-ամյա Ռոմիկ Ա.-ն և 31-ամյա Ոսկի Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ռոմիկ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: