Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ Ամուլսարի հարցով իր դիրքորոշումը ժամեր անց կներկայացնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ Ամուլսարի հարցով իր եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։

«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները։ Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են Ջերմուկ համայնքի բնակիչներ, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ։ Քիչ առաջ էլ ավարտվեց վարչապետի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի օրակարգում էր Ամուլսարի հանքի շահագործման հարցը։ Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։