Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի հետ «լուսանկարվել է» արքայազն Հարրիին հանդիպելուց երկու տարի առաջ

Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել, որ արքայազն Հարրիի կինն Ուիլյամի կնոջ վրա «սկսել է ատամները սրել» ամուսնությունից երկար ժամանակ առաջ

Երկու դքսուհիների՝ Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլթոնի միջեւ վեճերն արդեն սովորական երեւույթ են դարձել։ Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել, որ արքայազն Հարրիի կինն Ուիլյամի կնոջ վրա «սկսել է ատամները սրել» ամուսնությունից երկար ժամանակ առաջ։

Լուսանկարն արվել է 2014թ.-ին։ Շապիկն անմիջապես ուշադրություն է գրավում վառ գրության պատճառով՝ «Երկվորյակներ»։ Հենց այդ շրջանում էր Միդլթոնը սպասում երկրորդ երեխային՝ դստերը՝ Շառլոտային։ Սակայն վերնագիրն, ամեն դեպքում պնդում էր, որ Ուիլյամի կինը երկվորյակի է սպասում։

Մեգան Մարքլն այդ ժամանակ դերասանուհի էր, նա լուսանկարվել է U Magazine-ի խմբագրի տեղակալի հետ։ Նրան հրավիրել են հարցազրույցի։

Դեռ այն ժամանակ նա մտածում էր դքսուհու դերի մասին եւ հիացմունքով նայում Քեյթի կյանքին։ Եվ նա հաստատ չէր կարող պատկերացնել, որ շուտով նրա տեղում կհայտնվի։

Տիտղոսը ստանալուց հետո Հարրիի կինը չի թողել գրողի գործունեությունը։ Ավելին, վերջերս նա դարձել է բրիտանական «Vogue»-ի առաջին հրավիրված խմբագիրը, գրում է  NEWS.am STYLE