Փորձելու են «քաղ.հասարակության» երկու ներկայացուցիչ մտցնել դատավորների էթիկայի հանձնաժողով...

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական օրենսգրքի փոփոխություններին

«Դատական օրենսգրքի փոփոխություններով փորձելու են «քաղ.հասարակության» երկու ներկայացուցիչ մտցնել դատավորների էթիկայի հանձնաժողով...

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այսօր «քաղ.հասարակություն» եզրույթի տակ մեծամասամբ թաքնված են իշխանական սպասավորներ ու քարոզիչներ, որպիսի պարագայում նրանց մուտքը հանձնաժողով նշանակում է իշխանության մուտքն այնտեղ, բայց ես կարծում եմ, որ նախագծի հեղինակները նման երկար-բարակ ձևակերպումների փոխարեն ճիշտ կանեին ուղիղ օրենքում գրել «քաղ.հասարակության» այդ երկու կարկառուն ներկայացուցչի անունները, ում համար, որ սա գրել են»։

Երվանդ Վարոսյան