Ադրբեջանում հարսանիքի ժամանակ մոտ 100 հյուր է թունավորվել

Հարևան երկրի լրատվամիջոցները հայտնում են, որ 89 հոսպիտալացվածներից միայն մեկն է այս պահին գտնվում հիվանդանոցում, մյուսներն արդեն դուրս են գրվել

Ադրբեջանական Գաբալայում զանգվածային թունավորում է տեղի ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Թունավորվել են հարսանիքի 500 մասնակիցներից 89-ը, այդ թվում նաև 8 անչափահաս:

Դեպքով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է փորձաքննություն:

Հարևան երկրի լրատվամիջոցները հայտնում են, որ 89 հոսպիտալացվածներից միայն մեկն է այս պահին գտնվում հիվանդանոցում, մյուսներն արդեն դուրս են գրվել: