Վիրաբույժները կնոջ միզապարկից թուրինջի մեծության քար են հեռացրել

Գինեսի Ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհի ամենամեծ քարն ունի 17,9x12,7x9,55սմ չափեր: Այն հեռացվել է 2003-ին

Վիրաբույժները կնոջ միզապարկից թուրինջի մեծության քար են հեռացրել:

Oxford Medical Case Reports-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ 56-ամյա կինը որովայնի ցավերով եւ միզարձակման դժվարություններով դիմել է Չիկագոյի հիվանդանոցներից մեկը: Համակարգչային տոմոգրաֆիան միզապարկում 11x11x10,4 սմ չափի քար է հայտնաբերել:

Պացիենտը պատմել է, որ 6 ամսվա ընթացքում տառապել է դիզուրիայից (միզարձակման խախտում): Կինը հիմնականում պառկած վիճակում է կարողացել միզել:

Արդյունքում կնոջը վիրահատական միջամտություն է պահանջվել: Պացիենտը  վիրահատության 3-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից:

Բժիշկները տվյալ դեպքը չափազանց հազվագյուտ են անվանում, քանի որ, օրինակ, հայտնի է միզապարկում միայն 10 սմ քարերի մասին մի քանի դեպք:

Գինեսի Ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհի ամենամեծ քարն ունի 17,9x12,7x9,55սմ չափեր: Այն հեռացվել է 2003-ին, գրում է med.news.am: