Daily Mail-ը ներկայացրել է Չինաստանի կղզիներից մեկում գտնվող լքված գյուղը, որտեղ տներն ամբողջովին կանաչով են պատվել

Այժմ այս վայրը զբոսաշրջային ուղղություն է դարձել, որտեղ մարդիկ հիանում են ամբողջովին կանաչով ծածկված տներով

 

Չինաստանի՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող մի կղզյակում, որի լայնությունը չի գերազանցում 5 կիլոմետրը, կրկին վայրի բնությունն է իշխում այն բանից հետո, երբ շուրջ 30 տարի առաջ կղզու գյուղերի բանկիչները սկսելեն լքել իրենց տները, գրում է Daily Mail-ը։

Շենգսի կղզիախմբի Շենգշան կղզու Հուտուվան ձնկորսական գյուղակը, որը մի ժամանակ կղզիախմբի ամենահարուստ գյուղն էր, ամբողջովին լքվել է 21-րդ դարի սկզբին։ Մարդկանց հեռանալու պատճառը հիմնականում տնտեսական պայմաններն են եղել։ 

Այստեղ բնակվող ձնկորսները սկսել են լքել բնակավայրերն այն ժամանակ, երբ հասկացել են, որ մայրցամաքային Չինաստանում աշխատելու և ապրելու համար ավելի լավ պայմաններ կարող են ունենալ։ 

Գյուղի մյուս բնակիչներն այն սկսել են լքել ավելի վաղ՝ 90-ականներին։ Հայտնի է, որ 1980թ․-ին գյուղը 3000 բնակիչ է ունեցել, սակայն 2002թ․-ին պաշտոնապես անբնակ է ճանաչվել և կցվել հարևան գյուղին։ 

Այժմ այս վայրը զբոսաշրջային ուղղություն է դարձել, որտեղ մարդիկ հիանում են ամբողջովին կանաչով ծածկված տներով, գրում է tert.am: