Թարմ ու բնական․ Դիանա Մալենկոն ներկայացել է առանց շպարի

Հաղորդավարուհին առանց շպարի է։ Լուսանկարին կից Դիանան հեշթեգներում նշել է #առավոտ բառը

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացել է բնական ու թարմ տեսքով։ Հաղորդավարուհին առանց շպարի է։ Լուսանկարին կից Դիանան հեշթեգներում նշել է #առավոտ բառը։

Ավելի վաղ Դիանան ներկայացել էր շքեղ կերպարում։ Հաղորդավարուհին կրում էր կապույտ երանգի, թավշյա, երկարափեշ, ուսը բաց, երեկոյան զգեստ։ Դիմահարդարման մեջ ընդգծված էին նրա շուրթերը,  NEWS.am STYLE: