Մեծ Բրիտանիան քաղաքական նյարդային խանգարման մեջ է

Նա քննադատել է նաեւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, նշում է հեռուստաալիքը

Բրիտանական Մի-6 հետախուզության նախկին տնօրեն սըր Ջոն Սոյերսը BBCհեռուստաալիքին ասել է, որ Մեծ Բրիտանիան «քաղաքական նյարդային խանգարման մեջ է»։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ կարող է դառնալ նա, ով «չունի այն դիրքը, որին մենք վարժվել ենք մեր բարձրագույն ղեկավարությունում»։

Այսպիսով, սըր Սոյերսը քննադատել է Պահպանողական կուսակցությունից վարչապետի երկու թեկնածուներին՝ Բորիս Ջոնսոնին եւ Ջերեմի Հանթին։

Նա քննադատել է նաեւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, նշում է հեռուստաալիքը, գրում է news.am:

«Մենք այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, քաղաքական նյարդային խանգարում ենք ապրում։ Մենք երկու պոտենցիալ վարչապետ ունենք, ինչպես նաեւ ընդդիմություն... որոնք չունեն այն դիրքը, որին մենք վարժվել ենք մեր բարձրագույն ղեկավարությունում։ Մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք մարդիկ հասնել դրան (դիրքին), երբ դառնան  վարչապետ»,- ասել է նա Today ծրագրի եթերում։

Սըր Ջոնի մեկնաբանությունը հետեւել է անմիջապես այն տեղեկությանը, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թաքցրել է գաղտնի հետախուզական տվյալներ Բորիս Ջոնսոնից, երբ նա եղել է երկրի ԱԳ նախարարը։ Դրանից արվել է հետեւություն, որ իշխանությունները կասկածել են Ջոնսոնի՝ գաղտնի տեղեկություն պահելու ունակությանը։

Ավելի վաղ Times թերթը հրապարակել էր հոդված՝ հղում կատարելով անանուն աղբյուրին, որում ասվում է, որ Քորբինը չափազանց թույլ է վարչապետ դառնալու համար՝ «ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումով»։