Արտահայտիչ շպար, խորը դեկոլտեով զգեստ․ Մայա Պողոսյանը գրավիչ կերպարում

Կադրին կից մեկնաբանության չենք հանդիպում

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Այս անգամ Մայա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Գեղեցկուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա արտահայտիչ շպարով է, կրում է սեւ գույն, խորը դեկոլտեով զգեստ։ Կադրին կից մեկնաբանության չենք հանդիպում։

Ավելի վաղ Մայան իր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ, ամառային կերպարում։ Մայան կրում էր տոպ, կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկներ։ Կադրին կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը», գրում է  NEWS.am STYLE