9 մլն լիտր վիսկի է այրվել ԱՄՆ Կենտուկի նահանգում

Նախնական տվյալներով՝ հրդեհը կայծակի հետևանքով է բռնկվել

ԱՄՆ Կենտուկի նահանգում վիսկի արտադրող Jim Beam ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ավելի քան 9 մլն լիտր խմիչք է այրվել: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նահանգի Վերսալ քաղաքում հուլիսի 3-ի գիշերը և տևել է ավելի քան 8 ժամ: 

«Նախնական տվյալներով՝ հրդեհը կայծակի հետևանքով է բռնկվել: Մենք կաշխատենք տեղական իշխանությունների հետ՝ պատճառը և վնասների չափը պարզելու համար»,- ասված է Jim Beam-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեն Քոհենի հայտարարության մեջ:

Ոչնչացված պահեստներից մեկում եղել է 45 000 տակառ, որոնցից յուրաքանչյուրում՝ 53 գալոն (200 լիտր) բուրբոն տեսակի վիսկի, հաղորդել է ներկայացուցիչը: 

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: