Ստամբուլում այսօր տեղապահ են ընտրում

Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը

Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր: Առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Մեր տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:

Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը։ Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո Պոլսո աթոռը տասը տարուց ավելի գործում էր առանց պատրիարքի։