ԲԴԽ անդամ չընտրված թեկնածուն մի քանի անգամ մերժել էր առաջարկը

Սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ. Ա. Մարգարյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:

Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալԴուք մերժել եքբայցայս անգամ համաձայնել եքու այսպես ստացվեցԻ վերջոեթե օրենքը թույլ տակրկին առաջարկ լինիկհամաձայնե՞ք:

Այո, նախկինում եղել է առաջարկ, որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ: Ի վերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:

Այսինքնայդքան էլ կողմ չե՞ք լինիոր Ձեզ կրկին առաջադրեն:

Ավելի շատ բացասական»: