Ադրիեն Ռաբիոն Թուրինում է եւ 4 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Նրա աշխատավարձը կլինի տարեկան 7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործակալը կստանա 10 միլիոն եվրո

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ժամանել է Թուրին եւ հուլիսի 1-ին բուժզննում կանցնի «Յուվենտուսում», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա անվճար կդառնա «Յուվենտուսի» խաղացող։

Հունիսի 30-ին ավարտվում է Ռաբիոյի պայմանագիրը Փարիզի ՊՍԺ-ի հետ։ 24-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոնների հետ։

Նրա աշխատավարձը կլինի տարեկան 7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործակալը կստանա 10 միլիոն եվրո։