Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր Եռաբլուրում

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ազատամարտիկներ և բարձրաստիճան պաշտոնյաներ

Եռաբլուր պանթեոնում, այսօր՝ հունիսի 29-ին, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ազատամարտիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի անդամներ: