Բրեյք-դանսն ու սերֆինգը կընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագիր

Դրանք ավելի գենդերային հավասարակշռված են, ավելի քաղաքային են և թույլ են տալիս կապ պահել երիտասարդ սերնդի հետ

Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի մրցութային ծրագիրը կլրացվի բրեյք-դանսով,  ժայռամագլցումով, սքեյթբորդինգով և սերֆինգով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման որոշում են կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները Լոզանում կայացած նստաշրջանում։

Օլիմպիական մարզաձևերի քանակը մինչև 33-ի ընդլայնելը  միաձայն ընդունվել է ՄՕԿ-ի անդամների կողմից։

Կազմակերպության նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ այդ սպորտաձևերը համահունչ են օլիմպիական շարժման զարգացման ծրագրին։

«Դրանք ավելի գենդերային հավասարակշռված են, ավելի քաղաքային են և թույլ են տալիս կապ պահել երիտասարդ սերնդի հետ»,- ընդգծել է Բախը։

Օլիմպիական ծրագրում այդ չորս մարզաձևերի ընդգրկման  հետ կապված ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի 2020 թվականի դեկտեմբերին։