Զախարովան Վրաստանի նախագահին պատասխանել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի արտահայտությամբ

Զախարովայի կարծիքով՝ նախագահի հայտարարությունը հաշվիչի միջոցով հաշվարկված քաղաքական և տնտեսական քայլ է

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանն առ այն, որ «ռուս զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այդ երկիրը»:

Զախարովայի կարծիքով՝ նախագահի հայտարարությունը հաշվիչի միջոցով հաշվարկված քաղաքական և տնտեսական քայլ է:

«Հենց այդպես հա՞, պե՞տք է: Ասեմ, որ եթե ռուս զբոսաշրջիկներն ինչ-որ բան պարտավոր են, ապա դա ոչ միայն ապահով զգալն է, այլև այն, որ իրենց ընդունում են ամենաթանկագին հյուրերի պես և որ նրանք եկել են հանգաստանալու և ոչ թե ներքաղաքական խմորումների մասին կարդալու ու Վրաստանի զբոսաշրջության նախարարության խորհրդով «Թբիլիսում մարդկանց խոշոր կուտակումներից» խուսափելու»,-գրել է Զախարովան՝ Զուրաբիշվիլիին խորհուրդ տալով այժմ ավելի շատ ջանք գործադրել ոչ թե հանուն ռուս զբոսաշրջիկների, որոնք գնալու տեղ ունեն, այլ հանուն այն ժողովրդի, որն իրեն ընտրել է այդ պաշտոնում:

«Ասեմ, որ եթե ռուս զբոսաշրջիկներն ինչ-որ բան պարտավոր են, ապա դա ոչ միայն ապահով զգալն է, այլև այն, որ իրենց ընդունում են ամենաթանկագին հյուրերի պես և որ նրանք եկել են հանգաստանալու և ոչ թե ներքաղաքական խմորումների մասին կարդալու ու Վրաստանի զբոսաշրջության նախարարության խորհրդով «Թբիլիսում մարդկանց խոշոր կուտակումներից» խուսափելու...

Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»,-«Կնքահայրը» ֆիլմից հայտնի արտահայտությամբ իր գրառումն ավարտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: