ԵԽ-2019. Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարն այս մարզաձեւի Եվրոպայի այս տարվա առաջնությունն է

Մինսկում մեկնարկած Եվրոպական խաղերի բնռցքամարտի մրցաշարում 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը 1/16 եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույի նկատմամբ՝ 4:1:

1/8 եզրափակիչում Ժիրայր Սարգսյանի մրցակիցը կլինի Իռլանդիան ներկայացնող Քուրտ Վոլկերը:

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարն այս մարզաձեւի Եվրոպայի այս տարվա առաջնությունն է։