Թուրքիայում պատրաստվում են Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարին

Ուսումնավարժանքներին մասնակցել են շտապօգնության ծառայությունները, փրկարարները, ոստիկանությունը

Թուրքիայում ուսումնավարժանքներն են սկսվել, որը նպատակ ունի կատարելագործել Մեծամորի ատոմակայանում հնարավոր վթարից հետո պաշտպանական գործողությունները:

Վարժանքների ընթացքում մշակվում են պաշտպանական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն 8 սահմանամերձ բնակավայրերում՝ հնարավոր քիմիական, կենսաբանական և ռադիացիոն սպառնալիքի դեպքում:

Ուսումնավարժանքներին մասնակցել են շտապօգնության ծառայությունները, փրկարարները, ոստիկանությունը: