Մարդիկ ինչպես են տեսնում Ինձ

Ամեն մարդ տեսնում է Ինձ՝ համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների


 

Հունիսի 6

Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է Ինձ՝ համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:

Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում, ինչպես աշխարհը, Իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ՝ ինչպես Իմ եկեղեցին: Բայց անհրաժեշտ է, որ ՏԵՍՆԵՔ ԻՆՁ. ամեն մեկդ՝ իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքը անձնապես ունեք:

Տկարը կարիքն ունի Իմ Զորության: Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ Քնքշությունը, փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին՝ Իմ փրկությունը: Արդարացված մարդուն հարկավոր է Իմ Գթասրտությունը: Միայնակը կարիք ունի Բարեկամի: Պայքարողը՝ Առաջնորդի:

Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է Այդպիսին Լինել: Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք. Աստված՝ Բարեկամը, Աստված՝ Առաջնորդը, Աստված՝ Փրկիչը: