Ինչու՞ է Փաշինյանը նպատակասլաց լարում Հայաստանի ու Ղարաբաղի միջև հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղադրանքներին ուղղված ԱՀ ղեկավարությանը, այս անգամ անպատասխան չմնաց

Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղադրանքներին ուղղված ԱՀ ղեկավարությանը, այս անգամ անպատասխան չմնաց: Բակո Սաակյանը բավական կոշտ պատասխանով հանդես եկավ: Նախ՝ Արցախի նախագահը հերքեց Փաշինյանի այն պնդումը, ըստ որի՝ նախկին իշխանությունները անհրաժեշտ տեղեկատվությամբ չէին կիսվում Արցախի ղեկավարների հետ.«Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»,-նշել էր Սահակյանը՝ ակնարկելով, որ միայն Փաշինյանը չէ, որ փաստաթղթ է տրամադրել.«Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,- նշել էր Սաակյանը: Այս ձևակերպումով Արցախի նախագահն ակնարկեց, որ բանակցային գործնթացին վերաբերվող փաստաթղթեր նա ոչ միայն ստացել է Փաշինյանից, այլև տրամադրել է իրեն:Արցախի նխագահը առաջին անգամ իր խոսքում շոշափեց հայության միասնականության հարցը՝ ակնարկելով, այդ միասնությանը վնասելու քայլերով հենց Փաշինյանն է գործում. «Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար», - նշում է իր պատասխանում Սահակյանը :

Այն, որ Արցախի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները լարված են, պարզ էր բոլորի համար: Արցախի նախագահը իր այս պատասխանով հստակ գիծ քաշեց և շեշտեց, որ այլևս Փաշինյանի անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնալու: Արձանագրենք նաև, որ Բակո Սահակյանը քաղաքավարի ցույց տվեց, որ Փաշինյանը կեղծում է փաստերը, երբ խոսում է Արցախի խնդրի և դրանում՝ նախկին իշխանությունների դերի մասին:

Վերջին մեկ տարվա ընթացքում Բակո Սահակյանի ամենակոշտ պատասխանն էր: Ինչը ցույց է տալիս, որ համբերության բաժակը ղարաբաղցիների մոտ Փաշինյանի հանդեպ արդեն լցված է:

Սակայն սա խնդրի միայն հուզական և մարդկային փոխհարաբերությունների կողմն է:

Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Փաշինյանը հետևողականորեն ուզում է լարել հարաբերությունները Երևանի ու Ստեփանակերտի միչև: Այստեղ հիմնականում ներկայացվում է մի քանի վարկած:

Վարկած առաջին

Փաշինյանը վտանգ է տեսնում Արցախից իր իշխանության համար և դրա համար էլ փորձում է այնտեղ ձևավորել իր համար հլու- հնազանդ իշխանություն: Դրա համար էլ առաջ է բերում այն թեզը, թե իբր Արցախում ձևավորվում է «հակահեղափոխական» նոր կենտրոն:

Վարկած երկրորդ

Փաշինյանը իր հարձակումներով Բակո Սաակյանի վրա` փաստացի մասնակցում է Արցախում սկսված նախընտրական արշավին: Իր այս քայլերով նա փորձում է «ճանապարհ բացել» իր թեքնածու՝ Արայիկ Հարությունյանի համար: Բայց քանի որ դա հրապարակավ չի կարող անել, որոշել է քողարկված պայքար սկսել Արայիկի հակառակորդների դեմ:

Վարկած երրորդ

Վերը նշած վարկածներից բացի ավելի արմատական տեսակետ կա, որ Փաշինյանը միտումնավոր փորձում է փլուզել Հայաստանի ու Արցախի անվտանգության միասնական կապերը՝ հեշտացնելով ադրբեջանական բանակի կողմից «բլից-կրիգ» իրականացնելու համար:

Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ Փաշինյանը անցած տարվա ամռանը խոսք էր տվել ամերիկյան կողմին, որ հայկական զորքերը դուրս կբերվեն որոշ տարածքներից մեծ ֆինանսական օգնության դիմաց (մոտ 4-5 մլրդ դոլարի մասին էր խոսքը ): Բացի այդ Փաշինյանը պիտի մաքսիմալ սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները: Ամերիկացիները իր հերթին խոսք էին տվել, այս ամենի դիմաց «բացել» Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիաները Հայաստանի համար:

Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ Փաշինյանը միայն այս տարվա սկզբում է հրաժարվել այս ծրագրերից, երբ ուժգնացել էր իր վրա ճնշումը Ղարաբաղից, նախկին իշխանությունների կողմից և որ ավելի վտանգավոր է Մոսկվայից: Ավելին՝ Փաշինյանը նույնիսկ ամերիկացիներին խոսք էր տվել հանրաքվե անցկացնել այս հարցի վերաբերյալ, բայց հետո հասկացել էր, որ Տեր-Պետրոսյանի օրը կհայտնվի: Ահա թե ինչու նա որոշեց գնալ դատական համակարգի արմատական փոփոխման ճանապարհով, որպեսզի վստահ լինի, որ իր դեմ երկրում այլևս քաղաքական ընդդիմություն չի լինի, իշխանության բոլոր ճյուղերը իր տակ կլինեն, Ղարաբաղի հարցում զիջումներին չխանգարելու համար:

Այս համատեքստում նշում են այս տեսակետի կողմնակիցները չի բացառվում, որ Փաշինյանը միտումնավոր է ուզում կազմաքանդել Հայաստան- Արցած անվտանգության համակարգը, որպեսզի ադրբեջանցիները ինքնուրույն իրականացնեն «բլից-կրիգ», և Փաշինյանի համար հանրաքվե անցկացնելու խնդիրը կվերանա:

Իսկ որպեսզի այդ հրեշավոր ծրագրից հետո խուսափի պատասխանատվությունից, Փաշինյանը նախապես է հայտարարում, որ եթե վաղը մենք պարտություն կրենք, ապա դրա մեղավորը կլինի ոչ թե ինքը, այլ «Ղարաբաղի դավադիր ուժերը»:

Այս տեսակետի կողմնակիցները այսօր շատանում են սնկի պես, քանզի շատ հանգամանքներ հենց դրա մասին է հուշում:

Փաստորեն մենք հայտնվել ենք մի հրեշավոր ծրագրերի իրագործման ցանցի մեջ, որի վերջնաարդյունքը կարող է ուղակի կործանարար լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Սա է իրականությունը, գրում է zham.am: