Ո՞ր տարիքից երեխաներին կարելի է զբաղվել տարբեր սպորտաձեւերով

Պարզվում է երեխաներին մինչեւ 3 տարեկանը չի կարելի զբաղվել սպորտով. նրանց մարմինը դեռեւս պատրաստ չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը

Ո՞ր տարիքից երեխաներին կարելի է զբաղվել տարբեր սպորտաձեւերով: Իտալիայի Մանկաբույժների  միությունը պատասխանել է այդ հարցին.

Պարզվում է երեխաներին մինչեւ 3 տարեկանը չի կարելի զբաղվել սպորտով. նրանց մարմինը դեռեւս պատրաստ չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

3 տարեկան: Այս տարիքում, ըստ մասնագետի, երեխաներին կարելի է սկսել լողով զբաղվել: Լողի ժամանակ երեխան կարող է աշխատեցնել իր ողջ մկանային զանգվածը, բայց լուրջ վնասվածքի վտանգ չկա: Բնականաբար, երեխան լողավազանում պետք է գտնվի մեծահասկաների հսկողության ներքո:

4 տարեկան: Այս տարքիում երեխաներին կարելի է դահուկներով սահել սովորեցնել: Սակայն կրկին մեծահասկաների հսկողության ներքո:

5 տարեկան. Այս տարիքում երեխան կարող է սկսել մարմնամարզությամբ զբաղվել, սակայն մարզումները պետք է  շատ ծանրաբեռնված չլինեն:

6 տարեկան: Մանկաբույժները կարծում են, որ այս տարքիը հարմար է ֆուտբոլով զբաղվելու համար: Մինչեւ 6 տարեկանը խաղերի ժամանակ լուրջ վնասվածքներ ստանալու վտանգը շատ մեծ է:

6-7 տարեկան: Այս տարիքից  կարելի է արդեն մարտարվեստով զբաղվել. դրանք ոչ միայն նպաստում են  ֆիզիկական զարգացմանը, այլեւ բարելավում են կոորդինացիան, շնչառության տեխնիկան: Մարզումները սակայն պետք է փորձառու մասնագետը անցկացնի:

7-8 տարեկան: Այս տարքիում  երեխային կարելի է տալ թենիսի, սուսերամարտի:

10-11 տարեկան: Այս տարքիում երեխային արդեն կարելի է զբաղվել բասկետբոլով եւ վոլեյբոլով:

«Մանկական տարիքում ֆիզիկական ակտիվությունը կարեւոր բազա է ստեղծում հետագայում այնպիսի  հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, ճարպակալումը, դիաբետը, շնչուղիների հիվանդությունները, ասթման եւ այլն:

Սակայն  իսկական սպորտային նախապատրաստմանը պետք չէ 8 տարեկանից շուտ անցնել», - ասել է մանկաբույժների միության նախագահ Ալբերտո Վիլլանին: