Պրոբիոտիկներով հաբերը կարող են օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում

The Age-ը փոխանցում է, որ հաբը պարունակում է Akkermansia muciniphila բակտերիաներ

Լուվենի Կաթոլիկ համալսարանի գիտնականները պրոբիոտիկներով՝ աղիների միկրոֆլորայի համար օգտակար բակտերիաներով հաբեր են մշակել: Գիտնականների խոսքով՝ այս հաբը կարող է արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում:

The Age-ը փոխանցում է, որ հաբը պարունակում է Akkermansia muciniphila բակտերիաներ (10 մլրդ բակտերիա), որոնք, ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, կապված են առողջ նյութափոխանակության, ճարպակալման հավանականության նվազեցման եւ արյան մեջ շաքարի խտության փոքրացման հետ:

Հաբերը ստուգել են ավելորդ քաշով 20 կամավորների վրա, որոնք 3 ամիս այն ընդունել են ամեն օր: Հսկիչ խմբում ընդգրկված մարդիկ ընդունել են պլացեբո, գրում է med.news.am:

Փորձի վերջում հիմնական խմբից կամավորները, չփոխելով սննդակարգը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը, կարողացել են նիհարել:

Հետաքրքիր է, որ չնայած աղիների միկրոֆլորան ընդհանուր առմամբ չի փոխվել, առողջության ցուցանիշների դինամիկան վկայել է դրական դինամիկայի մասին: Առավել մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնական խմբից մարդկանց մոտ բարելավվել է ինսուլինի նկատմամբ ռեակցիան (իսկ դա նշանակում է, որ նվազել է դիաբետի զարգացման հավանականությունը), ինչպես նաեւ նվազել է խոլեստերինի մակարդակը: