Մարդն Աստծուն հավատալով՝ հավատում է առաջին հերթին ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից աշխարհում կան մարդիկ, ովքեր հավատում են իրենք իրենց՝ չհավատալով Աստծուն

Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով` հավատում է առաջին հերթին ինքն իրեն, հետևաբար` կրոնին հավատալու, Աստծուն հավատալու ազատությունն ինքն իրեն հավատալու ազատությունն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:

«Ժամանակակից աշխարհում կան մարդիկ, ովքեր հավատում են իրենք իրենց՝ չհավատալով Աստծուն։ Բայց միևնույն է՝ մարդն այդ դեպքում էլ առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Կրոնի ազատությունն ուղղակիորեն առնչվում է այն արժեքներին, որոնք համընդհանուր ճանաչված են մարդկության կողմից»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հյուրերի մեծ մասը եկել է Վրաստանից: Համաժողովի կազմակերպիչները նկատել են, որ ամենամյա միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն կրոնին առնչվող հարցերի քննարկման, այլև հայ-վրացական կապերի ամրապնդման համար: