Մեսսին լավ ստիմուլ է Ռոնալդուի համար. Ալեգրի

Ռոնալդուն ամեն ինչ կանի իր հաշվին գոլեր գրանցելու և Ա սերիայում լավագույնը լինելու համար

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն անելու է ամեն ինչ Ա սերիայի լավագույն ռմբարկուն դառնալու համար:

«Մեսսին լավ ստիմուլ է Ռոնալդուի համար: Մեսսին «Բարսելոնայի» կազմում իր գոլերի քանակը հասցրել է 600-ի:

Ռոնալդուն ամեն ինչ կանի իր հաշվին գոլեր գրանցելու և Ա սերիայում լավագույնը լինելու համար»,- ասել է Ալեգրին:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացու հաշվին գրանցվել է 20 գոլ: Նա գերազանցում է Ֆաբիո Կուալյարելային (23 գոլ), Դուվան Սապաթային և Կրիշտոֆ Պիոնտեկին (երկուսն էլ ունեն 21 գոլ):