Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում «փոփոխությունների մեծ ծրագրի» մասին

Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում տեղի են ունցել հակակառավարական ելույթներ, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է հատուկ ծրագիր ընդունելու իր կառավարության պատրաստակամության մասին՝ թույլ տրված սխաներն ուղղելու համար։

«Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, եւ կիրակի օրը՝ մայիսի 5-ին, ես հայտարարում եմ ժողովրդական իշխանության բոլոր ճյուղերի երկխոսության, գործողության եւ առաջարկությունների ազգային մեծ օր, որպեսզի նրանք ասեն բոլիվարյան կառավարությանը եւ Նիկոլաս Մադուրոյին, թե ինչ է անհրաժեշտ անել հանուն փոփոխությունների մեծ ծրագրի բոլիվարյան հեղափոխության ներսում: Ցանկանում եմ ծրագիր ընդունել ամեն ինչ փոխելու, ամեն ինչ բարելավելու, ամեն ինչ ուղղելու համար»,- հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը՝ Կարակասում մայիսմեկյան ցույցի ժամանակ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:

Նա Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարյան կոնգրեսին, որը միավորում է երկրի ավելի քան 80 սոցիալական կազմակերպություններ, կոչ է արել անցկացնելու հատուկ նստաշրջան, որպեսզի իր պատրաստած առաջարկություններն ընդունվեն մայիսի 4 – 5-ը կայանալիք երկոսության հատուկ օրերի ժամանակ: Ապրիլի 30-ին Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում տեղի են ունցել հակակառավարական ելույթներ, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում:

Ինչպես հայտնել է Չակոյի մունիցիպալիտետի առողջապահության վարչության ղեկավար Մախիա Սանտին, ընդհարումների ընթացքում, որոնք ծայր են առել Վենեսուելայի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, տուժել է առնվազն 50 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: