Հեռախոսազրույց Լավրովի ու Չավուշօղլու միջև

2 երկրների ԱԳ նախարարների բանակցությունները կարևոր այցի նախօրեին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է РИА Новости-ին:

Սակայն հեռախոսազրույցի մանրամասները հայտնի չեն:

Նշենք, որ արտգործնախարարների բանակցություններն անցկացվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան կատարվելիք պաշտոնական այցի նախօրեին: Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հարցը: