ԱՄՆ-ում ծրագրում են արբանյակ արձակել 3D-տպիչով տպված հրթիռի միջոցով

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց է պատկանում աշխարհում ամենամեծ 3D-տպիչը

Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), մտադիր է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D-տպիչի միջոցով: Ինչպես հայտնել է Space.com ինտերնետ-պորտալը, Terran-1 երկաստիճան կրող հրթիռը պետք է ցածր ուղեծիր դուրս բերի 1250 կիլոգրամ օգտակար բեռնվածք: Մեկ արձակման արժեքն, ըստ հաշվարկների՝ կկազմի 10 միլիոն դոլար:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց է պատկանում աշխարհում ամենամեծ 3D-տպիչը՝ Stargate-ը, որը կարող է հրթիռի մասերը տպել 60 օրվա ընթացքում: Stargate-ը մշտապես բարելավվում է եւ ավելի ու ավելի արագ է գործում տվիչների եւ ավտոմատ ուսուցման համակարգի օգտագործման հաշվին,- նշում են ընկերության ներկայացուցիչները:- Մենք արտադրության միանգամայն նոր տիպ ենք ստեղծում»:

3D-տպիչի օգտագործումը թույլ կտա կրող հրթիռը պատրաստել ընդամենը մոտավորապես հազար հանգույցից, մինչդեռ սովորական մեթոդներով կրող հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում է 100 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը