Lovina. ծանոթությունների նոր հավելված՝ «ВКонтакте»-ում

Մանրամասներ

«ВКонтакте»-ն հայտարարել է նոր ծանոթությունների հավելված բացելու մասին։

Այն կոչվում է Lovina։ Նոր հավելվածը հիմնականում նախատեսված է վիդեո-պատմությունների եւ տեսազանգերի համար։

Նոր հավելվածից օգտվելու համար պարտադիր չէ, որ մարդը գրանցված լինի «ВКонтакте»-ում։ Սակայն այնտեղ օգտահաշիվ ունեցողները կարող են ավտոմատ կերպով գրանցվել նոր հավելվածում։

Հավելվածի ալգորիթմն այնպես է ստեղծվել, որ այն օգտատիրոջը կառաջարկի իր համար ամենից հարմար զրուցակցին։