Քնի ընդամենը 16 րոպեի կորուստն անդրադառնում է մարդու աշխատունակության վրա

Գիտնականները գործատուներին կոչ են անում բացառել չափից շատ աշխատելը եւ կրճատել աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ քնի որակը բարձրացնելու եւ տեւողությունն ավելացնելու համար

Եթե մարդը քնից  ընդամենը 16 րոպե է կորցնում, դա կարող է նկատելիորեն անդրադառնալ հաջորդ օրվա նրա աշխատանքի արդյունավետության վրա: Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի անգամ աննշան կրճատումը հանգեցնում է դատողության ունակության եւ կենտրոնացման վատթարացմանը:

Զուգահեռ աճում է նաեւ սթրեսի մակարդակը եւ նվազում է արդյունավետությունը:

Մասնագետները 130 մարդու շրջանում հարցում են անցկացրել: Կամավորները պատմել են, թե որ ժամին են պառկում քնելու/վեր կենում, որքան են քնում եւ ինչիպիսին է իրենց քնի որակը:

Պարզվել է, որ 16 րոպե սովորականից ավելի քիչ քնած մարդիկ հաճախ են բողոքել քնի ցածր որակից, մեծ թվով կոգնիտիվ խնդիրներից, հատկապես կենտրոնացման հետ կապված:

Գիտնականները գործատուներին կոչ են անում բացառել չափից շատ աշխատելը եւ կրճատել աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ քնի որակը բարձրացնելու եւ տեւողությունն ավելացնելու համար:

Նշենք, որ ավելի վաղ կատարված հետազոտությունները նույնպես քնի պակասը կապում են հիշողության, սրտի հիվանդությունների եւ իմունային համակարգի խախտումների հետ: