Մնում է քաղաքապետարանի պատերը թափանցիկ դարձնենք, միայն զուգարանի պատերը թափանցիկ չանենք, եթե դեմ չեք. Մարությանը հեգնեց

Քաղաքապետարանը պարտավոր չէ իր բոլոր որոշումների մասին տեղյակ պահել ավագանուն

Քաղաքապետարանը պարտավոր չէ իր բոլոր որոշումների մասին տեղյակ պահել ավագանուն: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր անդամների դժգոհությանը, որ աղբահանության համար «Կամազներ» ձեռք բերելու որոշման մասին իրենք տեղյակ չեն եղել:

Այս առնչությամբ Հայկ Մարությանն ասաց. «Այո, նաեւ «իմ քայլը» խմբակցության անդամները տեղյակ չեն այն գործերից, որոնք քաղաքապետարանն անում է: Պարտադրանք չկա, որ ամեն անգամ պարտավոր ենք ամեն քայլի մասին տեղեկացնել: Մենք հարյուրավոր որոշումներ ենք կայացնում:

Մենք աշխատում ենք թափանցիկ, ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է անենք, մնում է պատերը թափանցիկ դարձնենք, որ դրսից ամեն բան երեւա: Միայն զուգարանի պատերը թափանցիկ չանենք, եթե դեմ չեք»: