Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը մասնակցում են Երեւանի ավագանու նիստին

Պատգամավորները ազատ են մասնակցել կառավարության եւ Երեւանի ավագանու նիստերին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը այսօր՝ ապրիլի 22-ին, մասնակցում են Երեւանի ավագանու նիստին։

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատգամավորները ազատ են մասնակցել կառավարության եւ Երեւանի ավագանու նիստերին. «Այսօր ես եւ իմ ընկեր Միքայել Մելքումյանը որոշեցինք մասնակցել Երեւանի ավագանու նիստին։ Որեւէ ինտրիգ չկա, որեւէ ենթատեքստ չկա, որեւէ հարց չկա, պարզապես Ազգային ժողովում այսօր նիստը շուտ ավարտվեց, եւ մենք եկանք մասնակցելու Երեւանի ավագանու նիստին»։