Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Երբ ժամանակը գա, կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակցության գրասենյակում հանդիպեց այն երիտասարդների հետո, որոնք ցանկություն են հայտնել անդամագրվելու կուսակցությանը։

Լրագրողների հարցին, թե մեկ տարի է անցել իր հրաժարականից, ի՞նչ ասելիք ունի, ասաց․ «Շատ ասելիք չունեմ ձեզ, կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ կամ կպատասխանեմ մեզանով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին, դրանից հետո մենք ցանկացած թեմա ձեզ հետ հանգիստ կքննարկենք։ Կպատասխանեմ, երբ ժամանակը գա:

Երբ ժամանակը գա, կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»: