Սա աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցի համարից բացվող տեսարանն է, որտեղ մեկ օրն արժե 80.000 դոլար

Ժնևյան President Wilson հյուրանոցի Royal Penthouse Suite սենյակներն աշխարհում ամենաթանկն են

Ժնևյան President Wilson հյուրանոցի Royal Penthouse Suite սենյակներն աշխարհում ամենաթանկն են։ Ողջ ութերորդ հարկը՝ 1672 ք/մ տարածքով, 12 սենյակ, վարձակալելու համար ամեն օր հաճախորդը պետք է 80.000 դոլար վճարի։

Նախագահական լյուքսը, որն իր մեջ ներառում է 4 ննջասենյակ, մի քանի հյուրասենյակ, գրադարան, ճաշասենյակ՝ 26 անձի համար նախատեսված, կոնֆերենս սրահ, մարզասրահ, բիլիարդանոց, ջակուզի, իսկ պատշգամբից հիանալի տեսարանով է բացվում դեպի Ժնևյան լիճ ու Ալպեր։

Յուրաքանչյուր հյուրի կցված են անձնական օգնական, շեֆ-խոհարար և սպասավոր, ինչպես նաև նրանց ապահովում են անհատական վերելակով և ելքով դեպի ուղղաթիռի թռիչքային հրապարակ։

Այդ համարը վարձակալել էին Մայքլ Ջեքսոնը, Բիլլ Քլինթոնը, Բիլլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավորը, Ռիչարդ Բրենսոնն ու Ռիհաննան:

5

6

7

8

blognews.am