Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցները

Կիևն առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության տարածքից ապրանքների ներկրման սահմանափակումներ մտցրել էր 2015թ.-ի հունվարին

Ուկրաինայի կառավարությունը նիստի ժամանակ Ռուսաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցներն ընդլայնելու որոշում է կայացրել, գրում է lenta.ru-ն:

Նախարարների կաբինետն ընդլայնել է ռուսական այն ապրանքների ցանկը, որոնց մուտքն Ուկրաինայի մաքսային տարածք արգելվում է: Որոշումն ընդունվել է առանց նախնական քվեարկության:

Կիևն առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության տարածքից ապրանքների ներկրման սահմանափակումներ մտցրել էր 2015թ.-ի հունվարին:

2016թ.-ի հունվարին Ռուսաստանը սահմանափակել էր իր տարածքով ուկրաինական ապրանքների տարանցումը, ինչպես նաև ապրանքների արտահանման և ներմուծման արգելքներ սահմանել, ինչից հետո Ուկրաինան ռուսական շոկոլադի, մանկական սննդի, գարեջրի և օղու համար նույնպես ներկրման արգելք էր սահմանել: