Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին

Մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ արդյունավետ հարաբերությունների

ՆԱՏՕ-ն չի ձգտում մեկուսացնել Ռուսաստանին եւ ուզում է բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Իր խոսքում Սթոլթենբերգը քննադատել է «առավել համառ Ռուսաստանին» եւ կոչ է արել Մոսկվային վերադառնալ «սառը պատերազմի» դարաշրջանի սպառազինությունների վերահսկման մասին կարեւոր պայմանագրերի պահպանմանը։ «Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին, մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ արդյունավետ հարաբերությունների»,- ասել է նա։

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն Եվրոպայում վերերկրյա բազավորման միջուկային հրթիռներ գործարկելու մտադրություն չունի։ «Սակայն ՆԱՏՕ-ն միշտ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ հուսալի եւ արդյունավետ զսպվածության ապահովման համար»,- ընդգծել է նա։