Մեծ ակնկալիքներ չունեմ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից

Մեզ մոտ չկա հող հանձնող, Ադրբեջանում չկա Արցախը ճանաչող

Մեծ ակնկալիքներ չունեմ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին, Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի սպասվող հանդիպմանը:

«Մենք հիմա էլ ենք խոսելու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասի: Ես մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից: Բոլորս հասկանում ենք այստեղ, եւ բոլորը հասկանում են աշխարհում, որ Հայաստանում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում չկա Արցախը ճանաչող: Հետեւաբար, այդ հանդիպումները, բանակցությունները պետք են, դրանք ավելի լավ են, քան իրար վրա կրակելը եւ պետք է դրանք շարունակվեն»,-ասաց նա: