Պետերբուրգում Էրմիտաժը փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով

Թանգարանի մուտքը փակ է

Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին հաղորդվում է «ՎԿոնտակտե» սոցցանցում թանգարանի էջում: «Պետական Էրմիտաժը տեղեկացնում է. թանգարանի մուտքը փակ է: 2019 թվականի մարտի 21-ին Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ էլեկտրոնային փոստով հաղորդումներ են ստացել շենքի ականապատման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը: