Աշխարհի ամենահարուստ տղամարդն ու կինը

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը 15-րդն է

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ աշխարհում ամենահարուստ մարդը։ Forbes-ի գնահատմամբ, նրա կարողությունն ավելացել է 19 միլիարդ դոլարով և կազմում է 131 միլիարդ դոլար։

Գազետա.ռու-ի հաղոդմամբ, հարցը, թե արդյո՞ք նա կշարունակի գլխավորել աշխարհում ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը հաջորդ տարի՝ կնոջից բաժանվելուց հետո, որը կարող է ստանալ կարողության կեսը, մնում է բաց։

L`Oreal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսն աշխարհի ամենահարուստ կինն է։ Նրա կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ դոլար։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը 15-րդն է։