Պետական բյուջեն իրական Հայաստանն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագիծը քննարկելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում։ Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ընտրել են իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն։ Վստահ եմ՝ աներկբաորեն ՀՀ ժողովուրդը ընտրել է իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով կվերահաստատի իր այդ ընտրությունը»,- հույս հայտնեց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենք պետք է պատասխանեն մեկ հարցի, թե ինչ օրենքներ ընդունեն, որ ՀՀ-ում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան։
0Comments