Պուտինի հայտարարությունը «անպատասխանատու» է․ Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել. Գերմանիայի ԱԳ նախարար

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստը:

Նստաշրջանի առաջին օրն անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի որոշմանը՝ դադարեցնելու մասնակցությունը START միջուկային սպառազինությունների վերահսկման համաձայնագրին: ԱՄՆ-ի Սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով փոխնախագահը նշել է, որ այդ որոշմամբ Ռուսաստանն ապացուցում է, որ միջուկային պատասխանատու գործընկեր չէ:

Թեմային անդրադառնալով՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «անպատասխանատու» է, և պետք կոչ անել Ռուսաստանի նախագահին վերադառնալ պայմանագրին:

«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել», - նշել է Անալենա Բերբոքը:

Ֆրանսիայի արտգոծնախարարը կոչ է արել Մոսկվային դադարեցնել միջուկային սպառնալիքները: Կատրին Կոլոնան կոչ է արել վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում` ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համապատասխան: