Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հարձակմանը պատասխան գործողությունները չպետք է հիմնվեն էմոցիաների վրա։
Նրա խոսքը մեջբերում է Kan պետական ռադիոկայանը։
«Մենք Իրանին կպատասխանենք, բայց պետք է իմաստուն վարվել, այլ ոչ թե հիմնվել էմոցիաների վրա։
Նրանց պետք է սթրեսի ենթարկել, ինչպես նրանք մեզ հետ վարվեցին»,- ասել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ Իսրայելն իր պատասխանը կհամակարգի ԱՄՆ-ի հետ։
0Comments