Վրեժն անխուսափելի է․ Իրանը կպատասխանի Իսրայելի կատարած հանցագործությանը․ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Մանրամասներ
իրան

Վրեժն անխուսափելի է․ Իրանը կպատասխանի Իսրայելի կատարած հանցագործությանը։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝  հերքելով տարածվող լուրերն այն մասին, թե ամերիկյան սպառնալիքից ելնելով Իրանը որոշում է կայացրել հետաձգել Իսրայելին պատժելու գործողությունը։

Նման կեղծ տեղեկություններ տարածելով իսրայելական ԶԼՄ-ները փորձում են Իրանի ներսում հոգեբանական պատեազմ վարել, ինչը նրանց չի հաջողվելու, նշել է աղբյուրը։

Հոգևոր առաջնորդը հրամայել է վրեժ լուծել և հրամանը անխուսափելիորեն կատարվելու է, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։