Ազերիները հազարավոր զոհեր կտան, եթե հարձակվեն Տավուշի ուղղությամբ, դրա համար էլ ճնշում են Փաշինյանին

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
նիկոլ ալիև

Տավուշի ուղղությամբ ձևավորված առաջնագիծը լավագույնն է ողջ Հայաստանի տարածքում, ադրբեջանցիները չեն կարող դրանք վերցնել առանց հազարավոր զոհերի, ուստի էլ փորձում են հետ վերցնել այդ չորս գյուղերը Նիկոլ Փաշինյանից, որպեսզի առանց կրակոցի մտնեն մեր թիկունք։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Հիշու՞մ եք, թե ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը եկավ Կիրանց, Բաղանիս ու Ոսկեպար ու հայտարարեց, թե ձեռքը կկտրի, սակայն չի ստորագրի մի փաստաթուղթ, որով Տավուշից ադրբեջանցիներին հետ կտրվեն այդ գյուղերը։ Իմ կարծիքով, նա ընտրել էր փուլային տարբերակը՝ սկզբից Արցախ, հետո՝ մնացածը», - նկատել է նա ու հավելել, որ այս գյուղերի հանձնումը թույլ չտալու համար անհրաժեշտ է հասարակական լայն համախմբում՝ առանց կուսակցական պարբերանշանների ու հայտարարությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։