Բլինքենի ինքնաթիռը խափանվել է

Մանրամասներ
Էնթոնի Բլինքեն բլինկեն

Ֆրանսիայում խափանվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Boeing 737 ինքնաթիռը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների մասին», - ասվում է հաղորդագրությունում:

Լրագրողները հավելել են, որ ամերիկյան պատվիրակությունը Փարիզից մեքենայով է մեկնել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։