Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուրֆայի փոխնահանգապետ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Աբդուլքադիր Յըլդըրըմը հայտարարել է կուսակցության կենտրոնական կառավարման խորհդրի անդամի իր պաշտոնից հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում դուրս գալ ԱԶԿ-ից:
«Երկար տարիներ ի վեր ԱԶԿ-ի անդամ լինելով՝ սկսել եմ աշխատել որպես կենտրոնական խորհրդի անդամ: Ես հավատում եմ, որ անձնապես ներդրել եմ բոլոր ջանքերս որպեսզի ընտրական գործընթացքում ԱԶԿ-ն հասնի հաղթանակի և հաջողություն գրանցի:
Սակայն կազմակերպության ներսում ընտրությունների ներքին նախապատրաստումը պատշաճ կերպով չի իրականացվել, ինչպես նաև մինչև ընտրությունները թեկնածուի որոշում կայացնելուց հետո:
Ընտրական գործերը և ընտրությունների համակարգման կենտրոնը և նրա աշխատանքները չեն կառավարվել և ուղղորդվել մեր նախկին ծառայության ու աշխատանքային ըմբռնման համաձայն, չնայած այն բանին, որ այս ամենը բազմաթիվ անգամներ ասել ենք:
Չլուծված թերությունները պատճառ դարձան նման վատ արդյունքների»,-հավելել է նա:
ԱԶԿ-ական փոխնահանագապետը իր հրաժարականի նպատակը պարզաբանել է այսպես.
«Ընդունելով երեկ (մարտի 31) ստացված ընտրություների արդյունքներում իմ պատասխանատվությունը, Ես ԱԶԿ-ի գործադիր և կառավարման խորհրդի անդամի իմ պաշտոնից հրաժարվում եմ, որպեսզի տեղ բացեմ այն իմ ընկերների համար, ովքեր մեր կուսակցությանը համապատասխան ձևով աշխատանքներ կարող են իրականացնել»:
Թուրքական ընդդիմադիր մամուլում տեղի ունեցածը որակվում է որպես ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ում գրանցված առաջին խափանում:
Հիշեցնենք, որ Ուրֆայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 38 տոկոսով հաղթել է ընդդիմադիր «Կրկին բարօրություն» (Yeniden Refah) կուսակցությունը:
0Comments