Ստավրոպոլում նախկին ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանը մահացու վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին ու վարորդին․ «РБК»

Մանրամասներ
4

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում երկու մարդու մահացու վրաերթի ենթարկած ամենագնացի վարորդը բերման է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեն։

Ինչպես РБК-ին հայտնել են իրավապահ մարմիններից, պարզվել է, որ ձերբակալվածը 36-ամյա Արմեն Ֆիշյանն է։ Shot-ը գրել է, որ նա Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահն է։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 23-ին։ Ըստ քննիչների՝ ամենագնացի վարորդը հարվածել է պարեկային մեքենային, ինչպես նաև ՃՈ տեսուչին և ավելի վաղ կանգնեցված մեքենայի վարորդին։ Ստացած վնասվածքներից նրանք տեղում մահացել են։

Ամենագնացի վարորդը փախուստի է դիմել վթարի վայրից, իսկ ավելի ուշ բերման է ենթարկվել Միներալնիե Վոդիում։

Հաղորդվում է, որ հարուցվել է երեք քրեական գործ։