Ես սկսել եմ կասկածել․ Արթուր Խաչատրյան

Մանրամասներ
Արթուր Խաչատրյան

Ես սկսել եմ կասկածել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կա դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց; Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կարծում եմ՝ չկա, Ալիեւը պահանջում է, Փաշինյանը մտածում է, թե ինչպես արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը: Նրանք ասում են՝ պետք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կտամ ու հիմա փորձումէ  երկրի ներսում համոզել, որ ադրբեջանցիները ճիշտ են: Ուզում է համոզի, որ այդ գյուղերը Ադրբեջանին են պատկանում: Ո՞վ  ասաց, ինչի՞ հիման վրա ես նման պնդում անում: Ո՞ր քարտեզով է առաջնորդվում, որ ասում է՝ էս գյուղն Ադրբեջանինն է:

Մի ժամանակ մուրճով սպառնում էր ընդդիմությանը, հիմա էլ այդ քարտեզով սպառնում է ամբողջ ժողովրդին»,-ասաց նա: