Ֆրանսիան ակտիվանում է Ուկրաինայում

Մանրամասներ
5

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր զրահափոխադրիչներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն La Tribune-ին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ VAB զրահափոխադրիչները կենսական նշանակություն ունեն զորքերի շարժունակության ապահովման համար։ 

«2024 թվականին և 2025 թվականի սկզբին մենք հարյուրավոր նման զրահափոխադրիչներ կմատակարարենք»,- հավելել է նա։

Ֆրանսիան ներկայումս VAB զրահափոխադրիչների իր զինանոցը, որոնցից շատերը ավելի քան 40 տարեկան են, փոխարինում է ժամանակակից Griffon զրահափոխադրիչներով։ «Հին մոդելները, սակայն, դեռ կարող են օգտագործվել»,- նշել է Լեկորնյուն։

Բացի այդ, Փարիզը Կիևին կմատակարարի Aster-30 հրթիռների նոր խմբաքանակ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Ուկրաինան բազմիցս զգուշացրել է իր դաշնակիցներին, որ իրեն շտապ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնություն։ Ներկայումս Վաշինգտոնում արգելափակված է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը՝ 60 մլրդ դոլար արժողությամբ։ Ընդդիմադիր հանրապետականներն արգելափակում են այն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, ով այս տարի ձգտում է վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում:

Ֆրանսիային նախկինում հաճախ են քննադատել, Գերմանիայի համեմատած, Կիևին ավելի քիչ ռազմական օգնություն տրամադրելու համար: